Միջազգային

Ղարաբաղյան պատերազմը չի ավարտվել, հայտարարում է Ալիեւը

Ղարաբաղյան պատերազմը չի ավարտվել, ավարտվել է դրա առաջին փուլը, այսօր Բաքվում ռազմական շքերթն ընդունելիս հոխորտալու հերթական առիթը բաց չի թողել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Նա ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի հետ բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղոււթյամբ արդյունքներ չեն տալիս, ինչն էլ «ստիպում է Բաքվին ռազմական ներուժի վրա շեշտադրրություն անել»։
Ալիևն ասել է, թե Ադրբեջանը թույլ չի տա, որպեսզի ստեղծվի երկրորդ հայկական պետություն:
Ռազմական շքերթը՝ նվիրված Ադրբեջանի զինված ուժերի կազմավորման 95-ամյասին, այսօր կայացել է Բաքվի «Ազադլիգ» հրապարակում, մասնակցել է ավելի քան 5 հազար զինծառայող, 300 միավոր նորագույն տեխնիկա, 100-ից ավելի ինքնաթիռ և ուղղաթիռ, 40 նավ։

Back to top button