Հասարակություն
Իրավապաշտպանները՝ ընդդեմ խոշտանգումների (ֆոտոշարք)


Այսօր Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է։ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» և «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունները համատեղ երեկոյան Հյուսիսային պողոտայի և Պուշկինի փողոցների հատման տարածքում անցկացրեցին «Խոշտանգումը հանցագործություն է» ֆլեշ մոբ ակցիան։
Մինչ այդ՝ կազմակեպության ակտիվիստները քայլերթ և պիկետ էին անցկացրել ՀՀ Ոստիկանության, Կենտրոն-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ վճռաբեկ դատարանի առջև: