ԿարևորՔաղաքական

ԵՄ, թե՞ ԵՄ, հակասությո՞ւն, թե՞ փոխլրացում. կարծիքներն իրարամերժ են

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Մեր հանրություն մոտ այն մտայնությունն է տիրում, որ երբ ասում ենք Եվրոպական Միության հետ համագործակցություն, դա բացառում է Եվրասիական Միության հետ համագործակցությունը և հակառակը: Քաղաքականությունը հենց անհնարինի արվեստ է, այսօր շեշտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:

Նա կարծում է, որ ոչ միայն մեզ համար է ընդունելի, այլ նաև առաջիկայում խնդիրների ճիշտ լուծումն այս հարթությունում պետք է լինի, ինչը, ըստ նրա, շատ ավելի հասկանալի է աշխարհին։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի գնահատմամբ, սակայն, «եւ, եւ»-ի քաղաքականությունն այս պարագայում կարող է մեծագույն թշնամի լինել մեզ համար։
«Մենք չենք կարող բացառել, որ Եվրոպական Միությունը առաջատար տեխնոլոգիաների առաջատար է, իսկ Եվրասիական Միությունը դոնոր կազմակերպություն է: Մենք որևէ տեղ ի զորու չենք դառնալ առաջատար»։
Արտակ Դավթյանը, մինչդեռ, չի կիսում դիտարկումը: Ըստ նրա` խնդիրը պետք է տեսնել ոչ թե հակադրությունների մեջ, այլ` մեկ ամբողջ միասնականության` փոխադարձ լրացման, քանի որ բարձր տեխնոլոգիաները ոչինչ են` առանց համապատասխան ռեսուրսների: Օրինակ` նավթի տասը տոկոսը համաշխարհային տնտեսությունում Ռուսաստանն է ապահովում։
Անուշ Սեդրակյանը կարծում է, որ եթե  Հայաստանը Եվրասիական Միությունում հայտնվի, ապա  կունենա ընդամենը 0,5 տոկոս ձայն: Ստացվում է, որ Հայաստանը քվեարկելու է Ռուսաստանի հետ մեկտեղ։

Աշխարհը որպես մի ամբողջություն պետք է նայենք, եւ որևէ մեկը չասաց, որ գնում և անդամակցում ենք Մաքսային միությանը, նկատեց հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը: Ըստ նրա` այսօրվա բացասական տխուր միտումներն ավելի շատ պայմանավորված են ոչ թե արժեհամակարգով, այլ՝ միասնական գաղափար չկա երկրի ներսում:
Հանրապետական պատգամավորի խոսքով՝ եթե մենք ընտրության առաջ կանգնենք` «կամ-կամ»-ի միջև, ապա պետք է բոլոր թեր ու դեմ կողմերը հաշվի առնենք, հետո միայն այդ ամբողջության մեջ որոշում կայացնենք։
«Այնպես էլ չէ, որ ամեն ինչ փայլուն է Արևմուտքում, և եթե մենք ներկայացնում ենք մեկը, պետք է ներկայացնենք նաև մյուսը»։
Արտակ Դավթյանի խոսքով` Հայաստանը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր է կնքելու մինչեւ նոյեմբեր: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահը դրան չի հավատում, քանի որ, ըստ նրա, Հայաստանը չի համապատասխանում պահանջներըին եւ ջանքեր էլ չի գործադրում այդ ուղղությամբ։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button