ԿարևորՔաղաքական

Ադրբեջանին զենք վաճառելու որոշման հիմքում Կովկասում հավասարակշռության պահպանումն է, ասում է Բորդյուժան (լրացված)

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Ռուսաստանի Դաշնությունը զենքի ամենախոշոր արտադրողներից ու մատակակաարներից մեկն է և զենք է վաճառում տասնյակ երկրների: Այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, բխում է տնտեսական շահերից և պարզապես բիզնես է»,- Երևանում մեկնարկած «ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով երկրորդ ռազմավարական քաղաքականա ֆորումի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, թե արդյո՞ք Ռուստանաի նման քայլը չի հակասում դաշնակցային հարաբերությունների տրամաբանությանը՝ Բորդյուժան նաև հավելե», որ «ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետություններին, այս դեպքում՝ Ադրբեջանին, զենք վաճառելու որոշման հիմքում դրվում է ամենակարևորը` Կովկասում հավասարակշռության պահպանումը: Հենց այդ հանգամանքն է հաշվի առել Ռուսաստանը` Ադրբեջանին զենք վաճառելու որոշումը կայացնելիս»։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ Ռուսաստանի կողմից  Ադրբեջանի սպառազինումը չի կարող չմտահոգել Հայաստանին, միաժամանակ հավելելով, որ «հայ-ռուսական  ռազմատեխնիկական համագործակցությունը գտնվում է  բարձր մակարդակի վրա, և այսօր ամեն ինչ արվում է  պահպանելու ուժերի հավասարակշռությունը` ոչ միայն քանակական, այլև  որակական առավելությունների շնորհիվ»:
Սեյրան Օհանյանի խոսքով՝  թափանցիկությունը բերում է նրան, որ զենքի  վաճառքն ու  ցանկացած հավասարակշռության խախտում վերահսկելի է դառնում Ռուսաստանի կողմից և վերջինը  որոշակի պարտադրանքի տակ է դնում  տարածաշրջանի երկրներին, որպեսզի նրանք այդ միջոցները չօգտագործեն։

«Ադրբեջանի ղեկավարությունը  փորձում է հայկական կողմին ներքաշել  սպառազինության մրցավազքի մեջ, բայց Հայաստանը կուրորեն չի ներքաշվում և  շեշտը հիմնականում դնում և դնելու է  զենքի որակի վրա»,-ընդգծեց ՀՀ ԶՈՒ ղեկավարը։

Ցուցադրել ավելի
Back to top button