

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Թվում է, թե հետընտրական ցիկլը ավարտվել է, քաղաքական ուժերը պասիվ վիճակում են, բայց ներքաղաքական ու հասարակական կյանքում այսքան մեծ լարվածության երբեևէ չի եղել՝ քաղաքական իրավիճակն այսօր այսպես է բնութագրել ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա ասել է, որ իբրև քաղաքացի՝ կցանականար լսել հանրապետության նախագահի ուղերձը: Թե ներքին հարցերը, թե արտաքին մարտահրավերներն այնքան են հասունացել, որ ուղղակի նման ելույթի անհրաժեշտություն կա՝ ասել է դաշնակցական գործիչը:
Աղվան Վարդանյանը խոսել է նաև իշխանական ու ընդդիմադիր ուժերի անելիքների մասին՝ նշելով, թե ներքին բարեփոխումների կարիք ունեն բոլորը: Բարեփոխումների անհրաժեշտությանն այսօր անդրադարձել է նաև «Ժառանգության» ներկայացուցիչը: Արմեն Մարտիրոսյանը դրա կարիքը տեսնում է հատկապես իշխանական ճամբարում ու կառավարման համակարգում: Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա այն, Մարտիրոսյանի ձևակերպմամբ, իր ռիթմով ու տրամաբանությամբ շարունակում է իր գործունեությունը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը ներաքաղաքական զարգացումների այս փուլում կցանկանար լսել հանրապետության նախագահի ուղերձը, նրա գնահատկաններն ու առաջարկած ուղենիշերը: Վարդանյանի խոսքով՝ ներքին հարցերը, արտաքին մարտահրավերներն այնքան են հասունացել, որ նման ելույթի անհրաժեշտություն կա:
«Այլապես կստեղծվի մի վիճակ, երբ ունենալով ամբողջական ու բացարձակ իշխանություն՝ նույն իշխանություններն ադեկվատ չեն արձագանքում ստեղծված իրավիճակին, և ճանապարհներ բացելու փոխարեն ավելի են խճճում պրոցեսները: Ապացույցը վերջին մեկ-մեկուկես ամսվա զարգացումներն են»:
Իսկ վերջին մեկ-մեկուկես ամսվա ընթացքում տեղի ունեցածն, ըստ Աղվան Վարդանյանի, իշխանության ներքին հակասությունների և տարաձայնությունների մասին է խոսում: Այդ լուռ հակամարտությունը, նրա կարծիքով դեռ շատ ջուր է քաշելու, իսկ թե ինչպես է հանգուցալուծվելու, առայժմ պարզ չէ: Ընդհանուր առմամբ, բարոյահոգեբանական մթնոլորտը երկրում Դաշնակցությունը ծանր է գնահատում:
«Ազգային-պետական արժեքների նահանջ, հեռանկարի բացակայություն, արտագաղթի տրամադրություններ, և այս ֆոնին նաև՝ օֆշորային սկանդալներ, ՎՊ-կառավարություն հակասություններ, խախտումներ մարզերում, հուզումներ գյուղերում, գազի ու էլեկտրաէներգիայի խնդիր»:
Ի դեպ, օֆշորային պատմությունը, որի մեջ հարնապետության վարչապետի ու Արարտյան թեմի առաջնորդի անուններն են շրջանառվում, վերջնական պարզաբանման կարիք ունի: Պետք է մի ձև գտնել ու վերջնական պարզաբանում տալ այս խնդրին, հակյառակ դեպքում դրա քննարկումն ու շահարկումն անընդհատ շարունակվելու է ՝ ասաց դաշնակցական գործիչը:
Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը. ըստ Վարդանյանի՝ Դաշնակցությունը չերևացող, բայց ակտիվ ներքին քննարկումների մեջ է: Կուսկացության համար պարզ է, որ անկախ երկրում կայացող ընտրությունների բնույթից` ՀՅԴ-ն առայժմ չի կարողացել հասարակության լայն շերտերի մեջ հավատ ու վսատհություն առաջացնել: Այս գիտակցումով կուսկացությունը փորձում է վերաիմաստավորել անցած ճանապարհն ու ձևակերպել առաջիկա անելիքը: «Պատասխանատու քաղաքական ուժերը պիտի կարողանանա վերաիմաստավորել իրենց ներսը, իրենց դուրսը, որ կարողանան ադեկվատ լուծումներ գտնել»:
Ընդդիմադիր ուժերից որևէ մեկը միայնակ չի կարող իրավիճակ փոխել ՝ սա արդեն «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի գնահատականն է: Նա գիտի, որ ընդդիմադիրները հաջողության կարող են հասնել միայն միավորվելու դեպքում, ինչն էլ սակայն նրանց չի հաջողվում:
«Ես չեմ կասկածում, որ եթե այսօր ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» միասին հանրահավաք անեն, շատ մեծ քանակով մարդ է հավաքվելու: Ժողովուրդը դա է պահանջում, ասում է՝ միասնական եղեք»:
Չմիավորվելու հարցում «Ժառանգությունը» մեղքի իր բաժինը չի տեսնում, բայց նաև հիշաչար չէ: «Այնպիսի քայլ չենք արել, որ մեր ընդդիմադիր գործընեկրենրի դեմ պայքարենք կամ նրանց կողմից առաջադրված որևէ հարց չպաշտպանենք: Մեր նկատմամաբ արել են, բայց մենք հիշաչար չենք ու միայն անցյալով չենք դատում»:
«Ժառանգությունն» իր ռիթմով ու տրամաբանությամբ շարունակում է իր գործունեությունը: Ինչպես կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էր հայտարարել, «Ժառանգությունը» վերսկսել է մարզային այցելությունները: Վերջերս կուսակցության ներկայացուցիչները եղել են Գորիսում, ցավակցել են Բուդաղյանների ընտանիքին, շփվել են գորիսեցիների հետ: Մթնոլորտը, նրանց դիտարկմամբ, Գորիսում որոշակիորեն փոխվել է. մարդիկ շփումների մեջ ավելի ազատ են դարձել: