Փորձում են Սեդրակյանին հանել պատվիրատուների օղակից, ասում է Հայրիկյանի ընկերը


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/06/250613hayrikyan.mp3
Լրատվամիջոցներն այնպես են ձևել քրեական գործը, որ կասկածի տակ է առնվել անգամ Հայրիկյանի վրա կրակելու հանգամանքը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարայնը։
«Ոչ միայն կա այդ հրազենային վնասվածքը, այլ նաև հանցագործի գնդակը խրվել մնացել է Հայրիկյնաի մարմնում»,- ասում է նա։
Հայրիկյանի փաստաբանը դատապարտում է նման շահարկումները : Այսօր տարածած հայտարարությամբ նա հանրությանը գրեթե սթափության կոչ արեց՝ ասելով, եթե Հայրիկյանը զոհվեր, դասվելու էր հերոս նահատակների շարքը , նրա անունով փողոցներ էին անվանակոչվելու, մինչդեռ «երբ Աստծու կամոք հրաշքով փրկվում է, կասկածի տակ է առնվում նրա վրա կրակելու, սպանելու փորձի հանգամանքը»:
Սերը մեր մեջ պակասել է, այսպես էր ամփոփվում Հայրիկյանի փաստաբանի հայտարարությունը: Իսկ բարոյականից բացի, որոնք են փաստաբանի իրավական գնահատականները:
Դատաքննության ընթացքից նա դժգոհ չէ, կարծում է հնարավոր կլինի բացահայտել իրական մեղավորներին:
Դատական վերջին նիստի ընթացքում Պարույր Հայրիկյանը խոսել էր դեպքից առաջ Վարդան Սեդրակյանի հաշվեհամարին Ռուսատանից 100 հազ. դոլար փոխանցելու մասին: Փոխանցողներին դատարան հրավիրելու Հայրիկյանի միջոնրդությունը մերժվել էր : Լևոն Բաղդասրայանն այսօր հաստատեց, որ փոխանցումը հավաստող ապացույց քրեական գործում կա։
«Այո, քրեական գործում առկա է համապատասխան ապացույց , որով հաստատվում է, որ Սեդրակյանը նախորդ տարեվերջին 100 հազար գումար է ստացել»:
Մինչ Հայրիկյանի միջնորդությունը ՝ մեկ այլ միջնորդություն էլ արել էր Վարդան Սեդրակյանի փաստաբանը՝ առաջարկելով փոխել վերջինի խափանման միջոցը։
Ի դեպ՝ այդ միջնորդությանը, այսինքն, Վարդան Սեդրակյանի կալանքը չբացակայելու մասին ստորգրությամբ փոխարինելուն, դեմ չի եղել նաև նաև Պարույր Հայրիկայնը: Սա, ըստ փաստաբանի, չի նշանակում, թե Հայրիկյանն ամբաստանյալներին անմեղ է համարում:
Գործով մեղադրյալներ Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, հիշեցնեմ, դատարանում ասել են , որ Վարդան Սեդրակյանը Հայրիկյանի մահափորձի հետ կապ չունի, նման հանձնարարություն իրենց չի տվել:
Հայրիկյանի ընկերը՝ Կարո Եղնուկյանը, վերջերս կարծիք էր հայտնել, թե Վարդան Սեդրակյանին ոչ թե պատվիրատու, այլ՝ շղթայի միայն երկրորդ օղակն է համարում: Այսօր ասաց, որ իր այդ կասկածներն ավելի են ամրապնդվել:
«Ավելին, ես միտում եմ տեսնում այդ օղակը փակելու: Խաչատուր Պողոսյանն ասում է՝ ես կրակել եմ , ասում են ինչո՞ւ, ասում է Սամվելին հարցրեք: Սամվելին են հարցնում՝ ասում է՝ չեմ ասի: Ստացվում է, որ շղթայից Սեդրակյանին հանում են»:
Կարո Եղնուկյանն ընդունում է, որ ամբաստանյալների ցուցմունքերը խիստ հակասական են, բայց հակված չի կարծել, թե նախաքննական ցուցմուքները պակաս արժանահավատ են: Իսկ դրանցում ամբաստանյալները մանրակրկիտ խոսել են Սեդրակյանի հետ իրենց հանդիպումների ու պայմանավորվածությունների մասին:
«Դժվար է պատկերացնել, որ երկու հոգի առանձին- առանձին նույն բանն ասեն 9 անգամ»։