Հասարակություն

Տիգրան Սարգսյանը բուժում է ստանում ոչ թե հիվանդանոցում, այլ՝ տանը

Այսօր լուրեր էին տարածվում վարչապետ Տիգրան Սարգսյանի առողջության մասին, նշվում էր, որ նա գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում։

Կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանի ի պատասխան հարցեի, հանդես է եկել մամուլի հաղորդագրությամբ՝ նշելով, որ վարչապետն իրոք այցելել է բժշկի։

«Երեկ երեկոյան  Տիգրան Սարգսյանը թուլություն է զգացել և այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն բուժզննման: Վարչապետի մոտ հատնաբերվել է սուր վիրուսային ինֆեկցիա: «Նաիրի» բուժկենտրոնում կառավարության ղեկավարին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, ինչից հետո Տիգրան Սարգսյանը շարունակում է ապաքինվել տանը՝  բժիշկների հսկողության ներքո»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button