Միջազգային

Սահակաշվիլին կձերբակալվի

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իսրայելցի լրագրողների հետ այսօր հանդիպման ժամանակ հայտարարել է, որ չէր ցանկանա՝ Սահակաշվիլիին ձերբակալեն, սակայն չի բացառել, որ նախագահական ընտրություններից հետո կարող է նման բան լինել։

«Սահակաշվիլին պատասխանատու անձ է եղել, ինքն է որոշումներ ընդունել։ Չէի ցանկանա, որ նրան ձերբակալվեին, սակայն ոչինչ չի բացառվում։ Կա դատախազություն, դատարան, եւ բոլորը հավասար են օրենքի առաջ։ Մտադիր չեմ նրա հետ բանակցություններ վարել»,- Իվանիշվիլիի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։

Սահակաշվիլիի նախագահական ժամկետն ավարտվել է 2013- ի հունվարի 20- ին, սակայն նախորդ գումարման խորհրդարանում ընդունմած սահմանադրական փոփոխությունների համաձայն նա շարունակում է իր պաշտոնավարությունը մինչեւ նախագահական ընտրություններ, որոնք տեղի կունենան հոկտեմբերին։

Ցուցադրել ավելի
Back to top button