Մեկնարկում է Թալալյան եղբայրների փառատոնը


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Հունիսի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կմեկնարկի Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնը: Համերգային ծրագրերի շարքը կշարունակվի մինչև հուլիսի 23-ը: Ամենամյա այս փառատռոնի նպատակն է շնորհալի երիտասարդ կատարողների համար ընձեռել ինքնադրսևորման հնարավորություն, պրոպագանդել հայկական ժամանակակից երաժշտությունը, ընդլայնել ստեղծագործական շփման դաշտը հայաբնակ, սփյուռքահայ և այլազգի երաժիշտների միջև, ինչպես նաև հատուկ կրթական ծրագրերի միջոցով նպաստել մանուկ և պատանի կատարողների զարգացմանը, մշակել և իրականացնել ծրագրեր մարզային երաժշտական օջախների համար:
Ինչպես նշեց ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանը, փառատոնի առաջին համերգին հանրությանը ներկայացվելու է հայկական կամերային երաժշտության անթոլոգիան: Փառատոնի շրջանակներում նախատեսվում է7 համերգ:
Նշենք, որ 2008 թվականին հիմնադրվելով որպես թավջութակային երաժշտության փառատո՝ 2010 թվականից այն ընդլայնվեց և դարձավ ալտի և թավջութաակի փառատոն՝ համերգային ծրագրերում ընդգրկելով ինչպես մենակատարների, փոքր կազմերի, այնպես էլ բազմանդամ նվագախմբերի: