ԿարևորՔաղաքական

ՀՀ նախագահի Լեհաստան այցի առանցքում ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ քննարկումներն են

Հայաստանի նախագահի Լեհաստան պաշտոնական այցի շրջանակներում երկու երկրների նախագահների հանդիպման առանցքում ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի շուրջ քննարկումներն են։

Մասնավորապես՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ընդգծել է, որ բանակցությունների ժամանակ այն տպավորությունն է ստացել, որ Հայաստանը կարող է ասոցացման համաձայնագիրը նախաստորագրել արդեն նոյեմբերին՝ Վինյուսում տեղի ունենալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում։

Ինչպես նշված է Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքում, Բրոնիսլավ Կոմորովսկին շեշտել է, որ տնտեսական կապերը զարգացնելու մեծ հեռանկար կա, այդ առումով կարեւորելով հայ- լեհական գործարար համաժողովը։

Հայաստանի նախագահը եւս նկատել է համագործակցության լավ հեռանկարներ տնտեսական, մշակութային եւ ռազմատեխնիկական բնագավառներում։

Հայաստանի եւ Լեհաստանի նախագահների բանակցությունների շրջանակում ստորագրվել են տրանսպորտային, գյուղատնտեսության, բնապահպանական եւ մաքսային ոլորտներում երկկողմ համագործակցության համաձայնագրեր։

Կարեն Ղազարյանի ակնարկը հայ-լեհական միջպետական հարաբերություններից մասին

 

Ցուցադրել ավելի
Back to top button