ԿարևորՍպորտ

«Լիվերպուլից» առաջարկություն չի եղել, պնդում է Պանկինը՝ խոստանալով տուգանել Մխիթարյանին

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգել Պալկինը սպառնացել է տուգանել ակումբի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, եթե նա եւս մի քանի օր բացակայի մարզումներից, գրում է «Սպորտն օրեցօր» թերթը՝ ավելացնելով, որ սպասվում է, որ մոտ օրերս ֆուտբոլիստն իր ճակատագիրը կկապի անգլիական «Լիվերպուլի» հետ։

«Եթե Մխիթարյանը մոտ ժամանակներս թիմում չհայտնվի, կտուգանվի։ «Լիվերպուլի» հետ նա ոչ մի պայմանագիր չունի։ Համոզված եմ, որ այդ ակումբի հետ Մխիթարյանի բանակցությունների մասին հաղորդումները լոկ խոսակցություններ են։ «Շախտյորը» «Լիվերպուլից» Մխիթարյանի հարցով առաջարկություն չի ստացել։ Անգամ չեմ ենթադրում՝ ինչու է նա իրեն այդպես պահում։ Իրենց հարցեք։ Միայն գիտեմ, որ գործընկերների եւ մարզիչների հետ Հենրիխը խնդիրներ չունի, «Շախտյորը» լքելու ցանկության մասին ոչինչ չի ասել»,- հայտարարել է Պալկինը։

Back to top button