Միջազգային

Իրանը ցանկանում է ընդլայնել Հայաստանի հետ կապերը, ասում է նախագահ Ռոհանին

Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի վարչակազմը ցանկանում է ընդլայնել կապերը Հայաստանի հետ՝ բոլոր ոլորտներում, կապեր որոնք հիմնված կլինեն փոխըմբռնման, վստահության եւ փոխադարձ հարգանքի վրա:
Ինչպես տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները,  Իրանի նախագահը դրա մասին հայտարարել է՝ ի պատասխան  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձի:
Հասան Ռոհանին պատասխանել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձին՝ ընդգծելով, որ իր վարչակազմը խաղաղություն և բարեկամություն կբերի աշխարհի բոլոր ժողովունրդներին:

Ցուցադրել ավելի
Back to top button