Քաղաքական

Էդվարդ Նալբանդյանի երեկվա ելույթից հետո Ղարաբաղյան խնդիրը հայտնվել է ուշադրության կենտրոնում

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Ստրասբուրգում երեկ մեկնարկած ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Հայաստանի ԱԳ նախարար, ԵԽԽՎ Նախարարների կոմիտեի նախագահ Էդուարդ Նալաբանդյանի ելույթից ու հնչած հարցերի պատասխաններից հետո կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել ղարաբաղյան խնդիրը:
Ազատ քննարկումների ընթացքում հայկական պատվիրակությունը մեր մոտեցումներն է ներկայացրել խնդրի կարգավորման հարցում։

ԵԽԽՎ հայկական պատվիարակության անդամ Նաիրա Զոհրաբյանը պատմեց, որ ազատ քննարկումների ընթացքում բացատրել է, որ ԵԽԽՎ ձգտումը, կողմերի միջև վստահության մթնոլորտ ձևավորելու հարցում, անիրագործելի է, քանի որ Ադրբեջանի Միլի Մեջլիսում նախապատրաստվում է նախագիծ, որը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի այն քաղաքացիներին, ովքեր որևէ շփում կունենան Հայաստանի որևէ կառույցի հետ:

Նաիրա Զոհրաբյանը նաև տեղեկացրեց, որ ադրբեջանական պատվիարակները ԵԽԽՎ միջանցքներում գրքույկներ են բաժանել, որտեղ ներկայացված անլուրջ վերլուծությամբ փորձ է արվում ծածկել խավիարային դիվանագիտության սկանդալը։
ԵԽԽՎ-ում, սակայն, ոչ միայն լուրջ չեն վերաբերվել ձեռնարկին, այլև հրաժարվել են վերցնել ու ծանոթանալ գրքույկին, տեղեկացրեց Նաիրա Զոհրաբյանը:
Դե իսկ ԵԽԽՎ այսօրվա օրակարգում Սիրայի խնդիրն է ու փախստականների հարցը:

Ցուցադրել ավելի
Back to top button