Միջազգային

«Ես ոչ մեկին չեմ սպանել»,- ասում է երեք հայուհիների սպանության մեջ մեղադրվողը

Մեկնարկել է 3 հայ տարեց կանանց վրա հարձակվելու և 85-ամյա Մարիցա Քյուչյուքին սպանելու մեջ մեղադրվող Մուրադ Նազարյանի սպանությունը: Մեղադրյալը պնդում է, թե ինքը ոչ մեկին չի սպանել, իսկ փաստաբան Էրեն Քեսքինի կարծիքով` այս ոճիրներն իրագործվել են 1-ից ավելի հանցագործների կողմից, հաղորդում է Akunq.net-ը` հիմնվելով թուրքական «Թարաֆ» օրաթերթի փոխանցած տեղեկությունների վրա:
Աղբյուրի համաձայն` ծանր քրեական հանցագործություններ քննող 2-րդ դատարանի առաջին նիստին մասնակցել են ամբաստանյալը և սպանված Մարիցա Քյուչյուքի զավակները: Վկայություններ տված Քյուչյուքի որդին` Զատիկ Քյուչյուքը, նշել է, թե ուզում է իմանալ հանցագործի դրդապատճառները` շեշտելով. «Սա անմարդկային արարք է»:

Տուժածի ընտանիքի փաստաբան Էրեն Քեսքինն էլ հայտնել է, որ մեղադրական ակտը անբավարար է. դեպքի հետևում մեկից ավելի հանցագործներ են թաքնված, և նկատելի է դեպքը կոծկելու միտում: Քեսքինն ընդգծելով, որ տուժած կանանց միակ ընդհանրությունը հայ ազգություն ունենալն էր, ասել է. «Դեպքի վայրին մոտ մի վայրում երկու հոգի էլ են նկատվել, սակայն պատշաճ ուշադրություն չի դարձվել այդ փաստի վրա: Կարծում եմ` հետաքննությունը միակողմանի է տարվել: Մեկից ավելի կանայք են հարձակման ենթարկվել, բայց դատախազությունը այդ անձանցից ցուցմունք չի վերցրել: Իմ կարծիքով՝ այս հանցագործությունը կատարվել է մեկից ավելի ոճրագործների կողմից»:

Դատարանի կազմը հայտնելով, որ Նազարյանի փաստաբանը նիստին չի մասնակցել, հայտարարել է, որ մեղադրյալի պաշտպանական ճառն ունկնդրության կարժանանա հետագայում:

Ինչ վերաբերում է մեղադրյալին, վերջինս նշել է. «Ասելիք չունեմ, ես ոչ մեկին չեմ սպանել»:

Ցուցադրել ավելի
Back to top button