ԿարևորՄիջազգային

Դանիայում մահացել է հանրահայտ ճարտարապետ Հեննինգ Լարսենը

87 տարեկանում վախճանվել է դանիացի աշխարհահռչակ ճարտարապետ Հենինգ Լարսենը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Լարսենը ճարտարապետություն է սովորել Կոպենհագենի համալսարանում, այնուհետեւ ԱՄՆ ու եւ Մեծ Բրիտանիայում: Լարսենի ֆիրմային ոճը արեւի բնական լույսի հնարամիտ օգտագործումն է, ինչի արդյունքում նա ստացել է լույսի վարպետ կոչումը: Բացի այդ, նա լայն կիրառության մեջ է դրել 3D տպիչի միջոցով ստեղծված ճարտարապետական մոդելները: Նրա նախագծեած շենքերից են Սաուդյան Արաբիայի ԱԳՆ շենքը, Շպիգել թերթի շտաբ-բնակարանը Համբուրգում, Ռեյկյավիկի համալսարանի շենքն Իսլանդիայում, Հոլանդիայի Էմմեն քաղաքի գազանանանոցը, Կոպենհագենի բիզնես դպրոցը, Նորդեա բանկի շենքը, Գենտոֆտի հանրային գրադարանը:

Լարսենը բազմաթիվ մրցանակներ է ստացել: Անցյալ տարի նա արժանացել է Կայսերական մրցանակի, որը շնորհում է Ճապոնիայի արվեստների ասոցիացիան: Այն հաճախ անվանում են նաեւ արվեստի ոլորտի Նոբելյան մրցանակ:

Ցուցադրել ավելի
Back to top button