Քաղաքական

Արտագաղթ, գործազրկություն, աղքատություն. ճակատագրական խնդիրները՝ ըստ Հայկոմկուսի

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Հայաստանն այսօր ունի երեք ճակատագրական խնդիր` արտագաղթ, գործազրկություն, աղքատություն, այսօր հայտարարեց Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
Մեր երկրի սոցիալական բնույթի հիմնախնդիրները փոխկապակցված են, ասում է Թովմասյանը արտագաղթի խնդիրը կապելով գործազրկության հետ, իսկ վերջինն էլ հանգեցնում է աղքատության։

Կոմկուսի առաջնորդին մտահոգում է դատարկվող և աղքատ երկրի հեռանկարը, երբ հնմարավոր չի լինի գլուխ հանել, թե ինչ է տեղի ունենում երկրում։
Ռուբեն Թովմասյանը անթույլատրելի համարեց բուհերում ուսման վարձի թանկացումը՝ հիշեցնելով, որ խորհրդային իշխանության տարիներին ուսումն անվճար էր։

Համապետական ընտրություններում որևէ  հաջողության չհասնելով՝ 19 հազար հայ կոմունիստները գտնում են, որ երկրում ճշմարիտ ընտրություններ տեղի չեն ունենում, հայտարարեց կոմկուսի առաջնորդը։ Նա համոզված է, որ ժողովրդի բացարձակ մեծամասնությունն ունի սոցիալիստական մտածելակերպ։

Ցուցադրել ավելի
Back to top button