ԿարևորՄշակույթ

Արամ Խաչատրյանի 110 ամյակին նվիրված միջոցառում` Սամցխե Ջավախքում

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»
Շիրակի մարզ

Սամցխե Ջավախքում ծնունդով Ախալցխացի հանրահայտ նկարիչների գործը շարունակելու նպատակով 2011-ին քաղաքում կազմավորվեց Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միությունը, որի նպատակն է համախմբել ու խրախուսել Ախալցխայի ու հարակից գյուղերի բոլոր ստեղծագործողներին: Չի անտեսվում ոչ մի հոբելյանական տարեթիվ: Վերջին միջոցառումը նվիրված էր Արամ Խաչատրյանի 110 ամյակին: Հայաստանից ու վրաստանից հրավիրված հյուրերի հետ կիսելով հետաքրքիր հիշողությունները, ներկայացվեց մեծանուն կոմպոզիտորի կյանքը, գործունեությունն ու ստեղծագործությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button