Միջազգային

Այսօր փոփ-արքա Մայքլ Ջեքսնոի մահվան օրն է

4 տարի առաջ այս օրը մահացել է փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնը` 50 տարեկան հասակում։ Ըստ հետաքննության՝ նրա մահվան պատճառը քնաբերների գերդոզավորումն է։
Հրաժեշտի արարողությունը ուղիղ հեռարձակմամբ ամբողջ աշխարհով մեկ դիտել են միլիոնավոր մարդիկ։ 2009 թ. հոկտեմբերի 26-ին հրապարակվել է փոփ արքայի վերջին ձայնագրությունը՝ «This is it» («Ահա և Վերջ»)։

Համանուն ալբոմը վաճառքում է հայտնվել հոկտեմբերի 26-ին։ 2009 թ. նոյեմբերի 23-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած American Music Awards մրցանակաբաշխությանը Մայքլ Ջեքսոնը ետմահու արժանացել է 4 մրցանակի հետևյալ անվանակարգերում՝ «Լավագույն փոփ/ռոք կատարող», «Լավագույն երգիչ սոուլ և առ-ն-բի ոճերում», Number Ones ալբոմը արժանացել է «Տարվա ալբոմ» անվանակարգին փոփ/ռոք, սոուլ/առ-ն-բի ոճերում։

Մայքլ Ջոզեֆ Ջեքսոնը ծնվել է 1958թ.-ի օգոտոսի 29-ին: Երգել սկսել է մանուկ հասակից, ժամանակի ընթացքում նրա վոկալային ոճը և ձայնը շատ են փոխվել։ 1971-ից Մայքլի ձայնը երիտասարդ սոպրանոյից վերափոխվում է տենորի։ Լինելով թվով 7-րդ երեխան Ջեքսոնների ընտանիքում, նա սկսում է բեմում հանդես գալ 1964-ից՝ The Jackson 5 խմբի կազմում։ 1971-ին նա համատեղ սկսում է իր սոլո կարիերան ու մի քանի տարվա մեջ հասնում այնպիսի հաջողությունների, որ նրան է վերագրվում «Փոփ-Արքա» կոչումը։

Ցուցադրել ավելի
Back to top button