Սպորտ

Օզբիլիս. Ինձ համոզում էին հետ կանգնել Հայաստանի համար խաղալու մտքից

«Կուբանի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը «Սպորտ էքսպրես»- ին պատմել է, թե ինչպես է Հայաստանի ընտրանում հանդես գալու որոշում ընդունել՝ չնայած Հոլանդիայի հավաքականին անդամագրվելու հավանականությանը։

«Ընտրությունը դժվար էր։Ինձ համոզում էին հետ կանգնել Հայաստանի համար խաղալու մտքից, մասնավորապես՝ մարզիչս՝ Ռոնալդ դե Բուրը, ով «Այաքսի» կազմում ինձ համար տեղ էր պատրաստել։ Նա մշտապես ասում էր, որ պետք է համբերել եւ ես կարող եմ խաղալ հոլանդական հավաքականում։ Անգամ ինձ հրավիրել էր երիտասբարդական հավաքական, որի հետ ես մեկնեցի ԱՄՆ։ Սակայն երբ վերադարձա Ամստերդամ, իմ նախնիների հայրենիքի օգտին որոշում ընդժունեցի։ Այդպես իմ սիրտը որոշեց։ Անկեղծ ասած՝ հաոզված չէի, որ ճիշտ եմ վարվում։ Հոլանդիայում աշխարհի լավագույն ֆուտբոլի հավաքականներից մեկն է եւ ես հրաժարվեցի դրանից։ Սակայն հիմա երջանիկ ես, որ հենծց նման որոշում եմ ընդունել։ Լավ է։ Եվ դա չի կարելի փացատրել պարզ տրամաբանությամբ»,- ասել է Օզբիլիսը։

«Ռեգնումն» էլ հիշեցնում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը «Այաքսից» «Կուբան» է տեղափոխվել 2012- ի օգոստոսի եւ Ռուսաստանի առաջնության 22 խաղում 9 գնդակ խփելով դարձել երկրի պերմիեր- լիգայի բացահայտումը։

Back to top button