ԿարևորՀասարակություն

Մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը.ՀՀ ԱԳ նախարարն այսօր ելույթ կունենա

Ստրասբուրգում այսօր կմեկնարկի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը, որը կտեւի մինչեւ հունիսի 28-ը: ԵԽԽՎ նախարարների կոմիտեի նախագահության շրջանակում ԵԽԽՎ լիագումար նիստում այսօր ելույթ կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար, ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Էդուարդ Նալբանդյանը: Ամառային նստաշրջանում հանձնաժողովներում նախատեսվում են մի շարք փոփոխություններ:

Ամառային նստաշրջանի ընթացքում շարունակվելու են քննարկումները «Անկարգությունները Շվեցարիայում. եվրոպական իմիգրացիոն քաղաքականությունը ուշադրության կենտրոնում» թեմայի շրջանակում: Շտապ բանավեճ-քննարկումներ են ընթանալու «Իրանում կրոնական հետապնդումները», «Վրաստանում իրավիճակի վատթարացումը» և «Թուրքիայում ժողովրդական բողոքը և Ասամբլեայի,զանգվածային լրատվամիջոցների և խոսքի ազատության խնդիրները» թեմաներով:

Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնել է մայիսի 16-ին Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների 123-րդ նիստի ընթացքում: Նիստին մասնակցել են ԵԽ 47 անդամ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ: Հայաստանը` որպես իր նախագահության գերակայություն, սահմանել է Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարը, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանումը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության եվրոպական չափանիշերի ամրապնդումը, ինչպես նաև ժողովրդավարական հասարակությունների խթանմանն ու եվրոպական ճարտարապետությունում Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդմումը:

Ցուցադրել ավելի
Back to top button