Հասարակություն

Մեկնարկեց «Արի տուն 2013»- ի երկրորդ փուլը

Արտակ Բարսեղյան

«Ռաժիոլուր»

Սփյուռքի նախարարությունում այսօր տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն 2013» ծրագրի երկրորդ փուլի բացումը: Ծրագրի յուրաքանչյուր փուլ տևում է 2 շաբաթ: Ի տարբերություն նախորդ  տարիների՝ այս անգամ մասնակիցների համար կազմակերպվելու են հայոց լեզվի հնգօրյա արագացված դասընթացներ, որոնք անցկացվելու են Ստ. Շահումյանի անվան դպրոցում:
Ճամբարային  քառօրյայի օրակարգը ևս խոստանում է հագեցած լինել` ակտիվ հանգստի, ժամանցի և ճանաչողական միջոցառումներ, հանդիպումներ պետական այրերի, մշակույթի անվանի գործիչների հետ, ազգային երգի ու պարի, հայրենագիտության դասեր, մարզումներ, սպորտային այլ միջոցառումներ։
Քանի որ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը գործուղման է, ծրագրի բացման խոսքով հանդես եկավ փոխնախարար Վահե Ջիլավյանը, ով մասնավորապես, շնորհակալություն հայտնեց հյուրընկալ ընտանիքներին ջերմ ընդունելության համար, կարևորեց նրանց դերը «Արի տուն»  ծրագրի կայացման գործում:

Ցուցադրել ավելի
Back to top button