Հասարակություն

Մեկնարկել է միասնական քննությունների 2- րդ փուլը, 1- ինի արդյունքները հայտնի են

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Հունիսի 1-ին մեկնարկած քննությունների առաջին փուլն ավարտված է: Առաջինը ռուսաց լեզվի քննությունն էր, որի համար ԳԹԿ-ն ստացել էր 1248 հայտ, քննությանը չեն ներկայացել 44 դիմորդներ:
Ոուսաց լեզվի միասնական քննության միջինը կազմել է 11 միավոր, 20 միավոր են ստացել 2 դիմորդ և դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 17 տոկոսը:

Ինչպես «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը, պատկերը նախորդ տաիրների համեմատ նույնն է: Ինչ վերավերում է հայոց լեզվին և գրականությանը՝ Գնահատման և թեստավորման կենտրոնն այս տարի ստացել էր շուրջ 9000 հայտ, քննությանը մասնակցել է 8648 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 788- ը, միջին միավորը 13-ն է, առավելագույն 20 միավոր է ստացել 80 դիմորդ:

Մաթեմատիկա առարկայի համար  ԳԹԿ-ն ստացել է 6970 հայտ: Քննությանը ներկայացել է 6622 դիմորդ: Մաթեմատիկայի միջին միավորն այս տարի կազմել է 11.35,  անբավարար է ստացել դիմորդների 17 տոկոսը, իսկ առավելագույն 20 միավոր 100 դիմորդ:

Անդրադառնալով օտար լեզվի արդյուքներին` Արա Իսպիրյանը նշեց, որ բոլոր լեզուներից միասին մասնակցել է  6900 դիմորդ: Անբավարար է ստացել դիմորդների 6 տոկոսը, առավելագույն 20 միավոր ստացել դիմորդների 5 տոկոսը: Օտար լեզվի միջին միավորը 15-ն է:
Ի դեպ` ԳԹԿ տնօրենն այս տարվա քննությւոններից ընդհանուր առմամբ գոհ է: Ներկայացնելով ֆիզիկայի արդյուքները` Գագիկ Մելիքյանն ասաց, որ քննությւոնները անցել են խաղաղ և առանց միջադեպերի:

Ինչ վերաբերում է բողոքարկումներին`դրանք երկու տեսակի են՝ բովանդակային և տեխնիկական: Գագիկ Մելիքյանի հավաստիացմամբ՝ այս տարվա բողոքարկումները եղել են բացառապես տեխնիկական բնույթի և այդ բոլոր խնդիրները շտկվել են հօգուտ դիմորդի:

Նշենք, որ առջևում քննությունների 2-րդ փուլն է, որի համար դիմում հայտերն այսօրվանից արդեն ընդունվում են:

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button