ԿարևորՄիջազգային

Հնդկաստանի հյուսիսում ուժեղ ջրհեղեղի զոհ է դարձել ավելի քան 6500 մարդ

Հնդկաստանի հյուսիսում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղի զոհ է դարձել ավելի քան 6500 մարդ: Ջրհեղեղի պատճառ են դարձել նախորդ շաբաթվա ընթացքում անընդմեջ տեղացող անձրեւները: Իշխանությունները մտահոգված են, նրանք կարծում են, որ զոհերի թիվը կավելանա: Չնայած արդեն 34 հազար մարդ է էվակուացվել, սակայն դեռեւս 50 հազար մարդ գտնվում է ջրհեղեղից տուժած վայրերում:

Ինչպես հաղորդում է Reuters-ը երկրի իշխանություններն արդեն հայտարարել են զոհվածների ընտանիքներին դրամական օգնություն տրամադրելու մասին. նրանք կստանան 200 հազար ռուպի(3400 դոլար), իսկ տուժածները՝ 50 հազար ռուպի (840 դոլար):

Նշենք, որ հորդառատ արձրեւները Հնդկաստանում սովորաբար սկսվում են հունիսից, տեւում՝ մինչեւ սեպտեմբեր: Անձրեւները պարբերաբար առաջացնում են ջրհեղեղներ, որոնց ամեն տարի զոհ են դառնում հարյուրավոր մարդիկ:

Ցուցադրել ավելի
Back to top button