ԿարևորՔաղաքական

Կոպիտ, գռեհիկ սադրանք. Ահարոն Ադիբեկյանը՝ օֆշորային սկանդալի մասին

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/06/240613aharon.mp3
«Բավական կոպիտ, գռեհիկ սադրանք  վարչապետին ու Արարատյան թեմի առաջնորդին վարկաբեկելու նպատակով».,- վերջին օրերին ծավալված օֆշորային սկանդալն այսպես  մեկնաբանեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։Սադրանքի համար, սոցիոլոգի  կարծիքով, կան իրական հիմքեր. շատերին դուր չի գալիս կառավարության ղեկավարը, վարչապետի չուզողները և իշխանության, և ընդդիմության ճամբարից են։
«Եթե չլիներ Տիգրան Սարգսյանը, ոչ մի միջազգային կառույց մեզ միլիոնավոր վարկեր չէր տա ցածր տոկոսադրույքներով: Նա բավականին հեղինակություն է միջազգային տնտեսական կառույցներում։ Միգուցե՝ արդյունաբերության, գյուղացիության զարգացման հարցերում նա այնպիսի հեղինակություն չի, բայց ունի թիմ, որն աշխատում է: Բավականին կոպիտ, գռեհիկ սադրանք է՝ վարկաբեկելու միանգամից Արարատյան թեմի առաջնորդին ու վարչապետին»։
«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար  Ստյոպա Սաֆարյանը Ադիբեկյանի դիտարկումները դեմագոգիա է համարում՝  հակադարձելով՝ «մեղադրել որևէ մեկին, որ նման քայլի է գնացել վարչապետի բարի համբավը ոտնատակ անելու համար, համոզիչ չէ»:
Սաֆարյանի  խոսքով՝ միայն Հայաստանում է, որ այդպիսի սկանդալի կենտրոնում հայտնվելուց հետո հրաժարականներ չեն լինում, ներողություն չեն խնդրում:
Դիտարկմանը, թե գուցե այլ մարդու մասին է խոսքը, հայտարարեց. «Ե
թե անգամ Հայաստանում լիներ հազար Տիգրան Սարգսյան, Աշոտ Սուքիասյանը հստակություն է մտցրել, որ օֆշորային գոտում բացված կազմակերպության և հաշվեհամարի հիմնադիրը կամ, այսպես ասենք, փայատերը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է»։
Չնայած բանախոսները   տարբեր կարծիքները ունեին, մի բանում նրանք եկան համաձայնութայն՝  Ահարոն Ադիբեկյանն այս թեմայով  առաջարկեց սերիալ նկարահանել, Ստյոպա Սաֆարյանն էլ վերնագիրն առաջարկեց` «Օֆշորի զոհերը»:

Ցուցադրել ավելի
Back to top button