ԿարևորՔաղաքական

ԵԽԽՎ նախագահը կքննարկի ԼՂ խնդիրը հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների հետ

ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինիոնը ցանկություն է հայտնել հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների հետ քննարկել ղարաբաղյան խնդիրը, հայտնում է «ՌԻԱ- Նովոստին»։

«Ես ցանկանում եմ օգտվել հնարավորությունից եւ ադրբեջանական ու հայկական պատվիրակությունների հետ քննարկել այդ հարցը»,- ասել է Մինիոնը այսօր կայացած մամուլի ասուլիսում։

Նա հիշեցրել է, որ ԵԽԽՎ շրջանակներում գործում է Լեռնային Ղարաբաղի հարցով հանձնաժողով։ Նա նաեւ ընդգծել է, որ «Մինսկի խմբի միջնորդների մշակած մադրիդյան սկզբունքները հիմք են այդ ուղղությամբ աշխատելու համար»։

Ավելի վաղ՝ նա հորդորել էր ակտիվացնել խնդրի կարգավորման բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում։ ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի երեւանյան նիստի ժամանակ նաեւ պատրաստակամություն էր հայտնել, որ ԵԽ- ն կօժանդակի սառեցված հակամարտությունների կարգավորումը։

Ցուցադրել ավելի
Back to top button