ԿարևորՀասարակություն

Նիտրատների քանակը ձմերուկի մեջ չափազանց բարձր է, ասում է բնապահպանը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Հայ կանայք հանուն շրջակա միջավայրի» ՀԿ նախագահ Լիլիկ Սիմոնյանը անհանգստացած է՝ շուտով Հայաստանում կսկսվի ձմերուկի բերքահավաքը, իսկ իրենք նիտրատոմեր սարքի միջոցով պարզել են, որ հատկապես ձմերուկի մեջ բավականին շատ է նիտրատների քանակը: Նուբարաշենի թունաքիմիկատների գեզերզմանոցի խնդրին ևս ամբողջական լուծում դեռ տրված չէ:

Վերջին շրջանում ավելի քան երբևէ ակտիվացել են բնապահպանները: Նրանք բնապահպանական խնդիրներին զուգահեռ նաև չեն մոռանում բարձրացնել Նուբարաշենի գերեզմանոցի ու ընդհանրապես բանջարեղենում և մրգերում առկա թունքաիմիկատների վտանգավորության մասին:

«Հայ կանայք հանուն շրջակա միջավայրի» Հ/Կ նախագահ Լիլիկ Սիմոնյանը նկատում է, որ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզամնոցի հարցը մինչ հիմա լուծում չի ստացել, չնայած կարելի է ասել , որ սայլը տեղից շարժվում է: Զրուցակիցս հիշում է, որ ԽՍՀՄ-ի տարիներին Հայաստանը մեծ քանակությամբ թունաքմիկատներ օգտագործող երկրներից էր: Եվ քանի որ շոգ պայմաններում թունաքիմիկատները ավելի շուտ են գոլորշիանում, քայքայվում, ֆերմերները ստիպված էին մինչ բույսի հասունացումը ոչ թե մեկ անգամ օգտագործել քիմիկատ, այլ՝ երեք կամ չորս:

Մեծ քանակությամբ խլորօրգանական թունաքիմիկատներ էին օգտագործում՝ DDD-ն և հեխսաքլորցիկլովեկսան, որոնց մեծ մասը թաղվեց Նուբարաշենի գերեզամանոցում: «Ժամանակին արգելվեց, բայց արգելվելուց հետո էլ մոտավորապես յոթ-ութ տարի Հայաստանում օգտագործում էին այդ քլորօրգանական թունաքիմիկատները: Մոտ 500 տոննայից ավել տարբեր տեսակի թունաքիմիկատներ Նուբարաշենի գերեզմանոցում: 60 տոկոսը քլորօրգանական էին: Նմուշառություն է կատարվել թե’ գերեզմանոցից, թե’ տարբեր խորություններից, և պարզվել է, որ դրանք մինչև հիմա էլ քայքայված չեն:

Կառավարությունը որոշեց տարածքն առանձնացնել, ինչ-որ քայլեր ձեռնարկել, սակայն, հետո գերեզմանոցը սողանքային գոտում է, սողանքը շարունակվում է, նրա վրայի հողն ու չեզոքացնող նյութերը շատացել են, վտնագն ավելի ու ավելի է մեծացել: Լիլիկ Սիմոնյանին միայն Նուբարաշենի գերեզմանոցը չէ, որ անհանգստացնում է: Նա ասում է, որ այժմ էլ մեծ քանակությամբ թունքաիմիկատների կուտակումներ կան, նախկին տարբեր շրջաների գյուղքիմիայի պահեստներում: Երեք մարզերում՝ հետազոտություն են կատարել, մեծ քանակությամբ թունաքիմիկատներ են հայտնաբերել պահեստներում:

Այժմ էլ Հայաստանում բավականին շատ է օգտագործվում ազոտական պարարտանյութ՝ սելիտրա, որի մեծ քանակներ հայտնաբերվել են ձմերուկի մեջ: Չնայած պաշտոնական չնայած վիճակագրությունը մեծ թվեր ցույց չի տալիս, սակայն, Երևանում և ոչ միայն ձմերուկից թունավորման դեպքերը բավականին շատ են: Կազմակերպությունը նիտրատոմեր անվանում ունեցող սարք է ձեռք բերել, և փորձում են ձմերուկի կեղևի մեջ մտցնելով, նիտրատների քանակը պարզել: Շուկայում ընտրովի ստուգել ենք, բավականին մեծ թվեր են ցույց տալիս նիտրատների քանակների: Դրանք օրգանիզմում բավականին մեծ վնաս են հասցնում, նիտրոզամիններ են գոյանում, որոնք տոքսիկ հատկություն ունեն, ազդում են արյան, երիկամների վրա:

Հայ կանայք հանուն շրջակա միջավայրի կազմակերպությունում անհանգստացած են, հողը գյուղացուն բաժանելուց ավելի քան քսան տարի է անցել, սակայն, մինչև այժմ էլ հողօգտագործողների մեծ մասը չգիտի, թե ինչպես պետք է թունաքիմիկատները ճիշտ օգտագործի, իսկ դրանց ոչ ճիշտ օգտագործումը, եթե ոչ այսօր, ապա վաղն անպայման լուրջ ազդեցություն է թողնելու մեզանից յուրաքանչյուր առողջության վրա:

Back to top button