Կարևոր

Ժոզե Մանուել Բարոզու.«Եվրահանձնաժողովը կոչ է անում ղարաբաղյան հարցին արդարացի լուծում տալ»

«Եվրահանձնաժողովը կոչ է անում ղարաբաղյան հարցին արդարացի լուծում տալ՝ հակամարտությունը կարգավորել համաձայնեցված սկզբունքների հիման վրա»,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

Trend-ի հաղորդմամբ Բարուզոն ասել է, թե ղարաբաղյան խնդրի չկարգավորված լինելը հարավկովկասյան տարածաշրջանի երկրներին թույլ չի տալիս իրացնել իրենց ողջ ներուժը:
«Մենք շատ լավ գիտենք, որ հարավկովկասյան երկրների, իրենց ողջ ներուժն իրացնելու համար, անհրաժեշտ է, որ տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատվեն»,-հայտարարել է Բարոզուն և հավելել,-«Եվրամիությունը սատարում է ԼՂ հարցի կարգովորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը և պատրաստ է մասնակցելու հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Հիշեցնենք, որ Ալիևը աշխատանքային այցով Բելգիա է ժամանել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հրավերով: Ադրբեջանի նախագահն ավելի վաղ հանդիպել էրԵվրամիության նախագահ Հերման վան Ռոմպեյին: Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թ-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում (պատմական Հայաստանի անբաժանա մասն էր) տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, կողմ քվեարկեց Ադրբեջանից ամբողջովին անկախանալու օգտին։ Դրանից հետո սկսվեցին լայնածավալ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը (1921 թ-ին հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը ներառվեց Ադրբեջանի կազմի մեջ)Լեռնային Ղարաբաղի և դրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ-ի մայիսի 12-ին ուժի մեջ մտավ զինադադարի մասին համաձայնագիրը. հակամարտության գոտում ավարտվեցին ռազմական գործողությունները։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնագիրը պահպանվում է մինչև այժմ։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button