Հասարակություն
Գեղարքունիքի բնակիչներին մտահոգում է մարզում գործազրկության բարձր աստիճանը


Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»
Ինչպես հանրապետության մյուս մարզերի, այնպես էլ Գեղարքունիքի բնակիչներին մտահոգում է մարզում գործազրկության բարձր աստիճանը: Այստեղ էլ գարնանը զուգահեռ մեծանում է արտագաղթողների թիվը: «Բնակչության կենսամակարդակը վերջին տարիներին բարձրացել է»,-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի կոմունիստ գյուղապետ Վանիկ Հարությունյանն ու փաստել, որ դրան զուգահեռ կտրուկ բարձրացել է նաև արտագնա աշխատանքի մեկնողների թիվը: