ԿարևորՍպորտ

Տրանսֆերային իրավունքների անորոշությունը վտանգում է Մխիթարյանի «Լիվերպուլ» տեղափոխությունը

Անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան, ուկրաինական «Շախտյոր» ակումբի խաղացող Հենրիխ Մխիթարյանի միջև տրանսֆերի վերաբերյալ բանակցությունները ժամանակավորապես դադարեցվել են՝ ֆուտբոլիստի իրավունքների տնօրինման պատճառով, «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալության թղթակցին հայտնի է դարձել ուկրաինական աղբյուրներից։

«Լիվերպուլը» բավարարել է «Շախտյորի»՝  Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպանի համար 22 մլն ֆունտ վճարելու վերաբերյալ ֆինանսական պահանջը, սակայն խնդիրներն սկսվել են բանակցությունների վերջին փուլում, երբ բացահայտվել է խաղացողի տրանսֆերի տնօրինման իրավունքների վերաբերյալ փաստը։
Ուկրաինայի գործող չեմպիոնը Մխիթարյանի իրավունքների միայն 50 տոկոսն է տնօրինում, մնացած երկու մասերը բաժանված են Երևանի «Փյունիկ» ակումբի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի  և Դոնեցկի «Մետալուրգի» նախագահ Օլեգ Մխիթարյանի միջև։
Այս դեպքում՝ Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան իրավունք ունի գործարքն անվավեր համարել՝ պատճառաբանելով, որ խաղացողի տրանսֆերի իրավունքը պատկանում է երրորդ անձանց։
Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը Facebook սոցցանցի իր էջում գրել էր, որ հունիսի 23-ին Մխիթարյանը կմիանա թիմին, որն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավստրիայում։ Որոշ ժամանակ անց Պալկինը ջնջել է իր հաղորդագրությունը։

 

Ցուցադրել ավելի
Back to top button