Վերափոխվել են սահմանված առավելագույն արագության տուգանքների չափերը (տեսանյութ)


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Հունիսի 19- ին Ազգային ժողովը հաստատեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը։ Դրանով վերանայվում են սահմանված առավելագույն արագության տուգանքների չափերը։ Նորացված դրույթում «Աքլիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը էական տարբերություն նախկինի հետ համեմատ չի նկատում:
Փոփոխվել են արագության գերազանցման սանդղակները: Նախկինում գործող 11-20, 21-40, 41-60 և 61- կմ/ժամում արագության գերազանցումից անցում է կարվել 1-10, 11-20, 21-30 և 31 կմ /ժամում սանդղակին: Այլևս բնակավայրերում թույլատրելի 60 կմ/ժամում արագությունը կարող է անպատիժ գերազանցել մինչև 70 կմ/ժամում ցուցանիշը, պարզաբանեց Հովհաննիսյանը։
Ի դեպ՝ «Աքիլլեսի» նախագահը խոստովանեց, որ մինչ օրս նա չի ստացել արագաչափերի և տեսախցիկների կողմից արձանագրված խախտման ծանուցագիր: