ԿարևորՀասարակություն

Վահրամ Կաժոյան.«Հայաստանն ամեն ինչ արել է թրաֆիքինգի դեմ պայքարում իր դիրքերը բարելավելու համար»

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հունիսի 19-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը աշխարհի տարբեր երկրներում մարդկանց շահագործման դեմ պայքարի իրավիճակի ամենամյա զեկույց է հրապարակել: Նախախապատրաստվող զեկույցի հիման վրա երկրները տեղաբաշխվում են տարբեր խմբերում՝ առաջին, երկրորդ, երկրորդ վերահսկվող և երրորդ: Հայաստանն այս տարի առաջին անգամ զետեղվել է առաջին խմբում:

ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման՝ թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանի պարզաբանմամբ, սա նշանակում է, որ երկիրը կարևորում է թրաֆիքինգի դեմ պայքարը, երկիրն իրականացնում է օրենսդրական բարեփոխումներ, կառավարության կողմից մեծ ուշադրություն է դարձվում պայքարի , զոհերի աջակցության խնդիրներին:

Հայաստանում առաջին անգամ բացահայտվել են մարդկանց ներքին օրգանները վաճառելու դեպքեր. 6 դեպք է եղել, որոնցից մի քանիսի բացահայտումը ոստիկանության արագ արձագանքման արդյունքում բացահայտվել է: Նվազել են նաև թրաֆիքինգի արդյունքում մարդկանց մահացության դեպքերը:

Բարձր վարձարտրվող աշխատանքի առաջարկ կամ էլ անվճար ուսուցման հնարավորություն արտերկրում, փաստաթղթերի ձևակերպման համար էլ անպայման անձնագրի վստահում անծանոթ որևէ մեկին: Տարիներ առաջ սա թրաֆիքինգի՝ մարդկանց շահագործման ենթարկելու ամենահեշտ տարբերակն էր: Մինչ գայթակղություններին տրվելը մասնագետները խորհուրդ են տալիս ճշտել առաջարկի իսկությունը:

Այժմ հստակ ինֆորմացիա ստանալն ավելի հեշտ է, քան նախկիում, և ոստիկանությունում է թեժ գիծ գործում, և հասարակական կազմակերպություններն են ակտիվ աշխատում: Պետություն մասնավոր հատված համագործակցությունն այս ոլորտում արդյունք տվել է: Հունիսի 19-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը աշխարհի տարբեր երկրներում մարդկանց շահագործման դեմ պայքարի իրավիճակի ամենամյա զեկույց է հրապարակել: Նախախապատրաստվող զեկույցի հիման վրա երկրները տեղաբաշխվում են տարբեր խմբերում՝ առաջին, երկրորդ, երկրորդ վերահսկվող և երրորդ:

Հայաստանն այս տարի առաջին անգամ զետեղվել է առաջին խմբում: Թե ինչ է սա նշանակում Հայաստանի համար, պարզաբանում է ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման ՝ թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը.«Ինչ նշանակում է, որ երկիրը կարևորում է թրաֆիքինգի դեմ պայքարը, ինչ նշանակում է, որ երկիրն իրականացնում է օրենսդրական բարեփոխումներ, երկրում կառավարության կողմից մեծ ուշադրություն է դարձվում պայքարի խնդիրներին, զոհերի աջակցության խնդիրներին, դատական համակարգն այս ուղղությամբ կատարում է իր աշխատանքը»:

Ցուցանիշով Հայաստանը առաջատարն է ԱՊՀ երկրներում: Մեր երկիրը տարածաշրջանում լավագույնն է թրաֆիքինգի դեմ տարվող պայքարում: Արդյունքներն իհարկե գոհացուցիչ են, սակայն, մեր Հայաստանում չեն պատրաստվում բավարարվել արդյունքով:

Հայաստանում քաղաքականությունը զոհակենտրոն է, գլխավոր նպատակը զոհին պաշտպանելն է՝ կանխարգելամն միջոցով, իսկ եթե կանխարգելումը հանրավոր չի, գոնե կարողանալ իրականացել զոհի վերականգողական աշխատանքը, նրա վերաինտերգորւմը հասարակությանը, ընտանիքին: սա թերևս ամենակարևորն է, «Թրաֆիքինգը թաքնված հանցագործություն է»,- ասում է Հայաստանում թրաֆիքինգի դեմ տարվող պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ է, «People in need» կազմակրեպության հայաստանյան ներկայացուցիչ Տաթևիկ Բեժանյանը՝ վստահեցնելով ամեն ինչ արվում է զոհերին գտնելու, մեղավորներին պատռժելու համար: Նա միաժամանակ չի բացառում նաև , որ իրականում զոհերի թիվնա վելի շատ է: Տաթևիկ Բեժանյանն ընդգծում է, որ հարևան երկրների հետ ահմեմատած մենք միակ երկիրն ենք, որը ճանաչել է նաև մուրացկանությամբ շահագործելը որպես թրաֆիքինգի դրսևորում:

«Հատկապես երեխաների շրջանում տվյալներն ավելի մեծ են, որովհետև մուրացկանությամբ են շահագործում: Քրական օրենսգրքում՝ 132 հոդվածում փոփոխություն եղավ, այնտեղ կետ առանձնացվեց, երեխաներին թրաֆիքինգի ենթարկելու պարագայում հոդվածն ավելի խստացվեց՝ յոթից տասնհինգ տարի ազատազրկման են դատապարտվում»:
Հայաստանի համար ավանդաբար ռիսկային են համարվում Արաբական Միացյալ Էմիրությունները, Թուրքիան, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button