ԿարևորՄիջազգային

Ջենիֆեր Լոպեսն իր աստղին արժանացավ Հոլիվուդի Փառքի ծառուղում

Հոլիվուդի Փառքի ծառուղում հայտնվել է 2500-րդ աստղը, այն Ջենիֆեր Լոպեսի անունով է: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:Բացման հանդիսավոր արարողությանը բացի Ջենիֆեր Լոպեսից ներկա էր ռեփեր Pitbull-ը, «American Idol» ծրագրի պրոդյուսեր Հայջլ Լիֆգոուն, դերասանուհի Ջեյ Ֆոնդան և «Սելենա» ֆիլմի ռեժիսոր Գրիգորի Նավան, ում ֆիլմում խաղացած դերը Ջ. Լոպեսի առաջին մեծ դերն էր: Ջենիֆեր Լոպեսը հայտնել է, որ ապշած է իրեն մատուցած պատվի համար, և շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին իրեն տարիներ շարունակ աջակցելու համար:

Ջենիֆեր Լոպեսի կարիերայի ընթացքում աշխարհում վաճառվել է 80 մլն ձայնասկավառակ, նա նկարահանվել է 20 ֆիլմում, առաջադրվել «Ոսկե գլոբուս» մրցանակի համար: Հոլիվուդի Փառքի ծառուղին բացվել է 1958 թ.: Այնտեղ աստղ ունենալու պատվին արժանանում են կինո, հեռուստա, ռադիո, երաժշտական և թատերական ոլորտի ներկայացուցիչներ:

Ամեն տարի այնտեղ աստղերի թիվն ավելանում է 20-ից 30 նոր աստղերով:

 

Ցուցադրել ավելի
Back to top button