ԿարևորՄշակույթ

Մոնոներկայացումների միջազգային փառատոնից հայ դերասանները մրցանակներով են վերադարձել

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Հունիսի 11-16-ը Կիևում կայացած «Վիդլունյա» մոնոներկայացումների միջազգային 15-րդ փառատոնից Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանն ու Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիակական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը վերադարձել են մրցանակներով: Մուրադ Ջանիբեկյանի «Խոստովանություն» մոնոներկայացումը մրցանակակիր է ճանաչվել «Լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում, իսկ Ռոբերտ Հակոբյանի «Ձեզ եմ դիմում» ներկայացումն արժանացել է Գրան-պրիի:

Փառատոնի ոչ մրցութային ծրագրում հաջողությամբ հանդես է եկել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Լարիսա Ղևոնդյանը: Դերասանուհին ներկայացել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի բեմադրած «Ես եմ ճայը» ներկայացմամբ: Մոտ մեկ ամիս առաջ Երևանում կայացավ մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային փառատոնը, որին մասնակցում էին հեղինակավոր մի շարք փառատոնների տնօրեններ: «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի խոսքով Կիևում կայացած «Վիդլունյա» մոնոներկայացումների միջազգային 15-րդ փառատոնից ստացված հրավերը հենց երևանյան փառատոնից ստացած նրանց տպավորությունների արդյունք էր: Փառատոնից հայ դերասանները վերադարձել են մրցանակներով:

«Ուրախ եմ, որ «Վիդլունյա»-ին մասնակցեց հենց այս ներկայացումը: Կիևում շատերը զարմանում էին, որ թեմայի պատճառով որոշ փառատոններ խուսափել են այն հրավիրել: Ինձ համար կարևոր էր ոչ միայն բուն ներկայացումը, այլև նրանում արծարծվող ցեղասպանության թեման»,-ասում է Գրան պրիի արժանացած «Ձեզ եմ դիմում» ներկայացման դերակատար Ռոբերտ Հակոբյանը: Փառատոնի ոչ մրցութային ծրագրում հաջողությամբ հանդես է եկել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Լարիսա Ղևոնդյանը: Դերասանուհին ներկայացել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի բեմադրած «Ես եմ ճայը» ներկայացմամբ:

«Ինչ որ առումով իմ բախտը բերեց, որ «Ես եմ ճայը» ներկայցումը փառատոնի մրցութային ծրագրից դուրս էր: Երբ խաղում ես հենց այնպես, պարզապես հոգուդ համար և չես մտածում ժյուրիի գնահատականների մասին, անհամեմամտ ավելի մեծ հաճույք ես ստանում: Չնայած հուզմունքը երկու դեպքերում առկա է»:

Հավելենք , որ «Մոնոբալթիա» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Ալեքսանդրաս Ռուբինովասի հրավերով «Ձեզ եմ դիմում» ներկայացումը հաջորդ տարի կմասնակցի Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացվող փառատոնին: Հիշեցնենք, որ Ալեքսանդրաս Ռուբինովասն անցյալ տարի մասնակցում էր Արցախում անկացված «Արմմոնո» փառատոնին, որի առիթով ադրբեջանցիները հերթական վայնասուն էին բարձրացրել:

Ցուցադրել ավելի
Back to top button