ԿարևորՀասարակություն

Միասնական քննությունների առաջին փուլն այսօր ավարտվում է

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Միասնական քննությունների առաջին փուլն այսօր ավարտվում է: Դիմորդները քննություն են հանձնել քիմիա և հայոց պատմություն առարկաներից:  Դիմորդներին հաջողություն մաղթելու և քննությունների ընթացքին հետևելու նպատակով Ավան վարչական շրջանում գտնվող թիվ 170 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրո էր այցելել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարը սովորույթի համաձայն` շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ, այնուհետև հանդիպել նրանց ծնողներին: Անդրադառնալով քննություններին նախարարը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ առաջին փուլն այսօր ավարտվում է հաջողությամբ և նշել, որ հաշվի առնելով քննական արդյուքները` որոշ մասնագիտությունների գծով սպասվում է բավականին թեժ մրցույթ:

Այսօր ավարտվում է միասնական քննությունների առաջին` հիմնական փուլը: Դիմորդներն այսօր քննություն են հանձնել  քիմիա և հայոց պատմություն առարկաներից: Մինչ այդ սակայն դիմորդներին հաջողություն մաղթելու և նրանց քաջալերելու նպատակով Ավան վարչական շրջանում գտնվող թիվ 170 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն էր այցելել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Ավանդույթի համաձայն նա զրուցեց դիմորդների հետ և հետաքրքրվեց, արդյոք նրանց կողմից կան դժգոհությունների քննություններից: Արմեն Աշոտյանը հանդիպեց նաև դիմորդներին դրսում սպասող և նրանց համար անհանգստացող ծնողների հետ: Նախարարը լսեց և պատասխանեց նաև նրանց հարցերին:

Վերադառնալով քննություններին` նշենք, որ այս քննակենտրոնում «Հայոց պատմություն» առարկայից քննություն պետք է հանձներ 235 դիմորդ, քննության չէին ներկայացել 25 հոգի: Քննական կենտրոնի ղեկավար Լուսինե Ասլանյանի հավաստիացմամբ, քննակենտրոնում որևէ խնդիր և արտառոց միջադեպ չի եղել: Այս տարվա քննություններից ընդհանուր առմամբ գոհ է նաև ԿԳ նախարարը: Լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը հայտնեց, որ որ առաջին փուլն ավարտվում է հաջողությամբ: Սակայն հաշվի առնելով քննական արդյուքները` նա նշեց, որ որոշ մասնագիտությունների գծով սպասվում է բավականին թեժ մրցույթ:

Հիշեցնենք, որ առջևում քննությունների երկրորդ` լրացուցիչ փուլն է, որը կմեկնարկի հուլիսի 2-ից: 2-րդ փուլի համար դիմում-հայտերը կընդունվեն հունիսի 24-ից-հուլիսի 1-ը: Հունիսի 25-ից-հուլիսի 8-ն էլ  կկայանան ներբուհական և բանավոր քննությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button