ԿարևորՏնտեսական

ՀԾԿՀ-ն ջրի նոր սակագին է սահմանել

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուց­ման սակագների սահմանման մասին հարցը: Ըստ այդմ հանձնաժողովը սահմանել է`սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուց­ման սակագները, որոնց գումարային մեծությունը կազմում է 170.256 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն)` գործող 174,059 դրամ-ի փոխարեն: Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2013 թվականի հուլիսի 21-ից:

Մեկ ամսից խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուց­ման սակագները սակագները սպառողների համար կիջնի ոչ թե 8 դրամով ինչպես նախապես որոշվել էր, այլ դրա ուղիղ կեսը` Երևանում ջուրը հուլիսի 21-ից կէժանանա 4 դրամով ու կդառնա 170 դրամ 26 լումա, ինչը պայմանավորված է 4 գործոնով տեղեկացրեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը:

Ի դեպ պետք է նշել, որ թեև 10 տարվա բազիսային սակագները հաստատված են, սակայն ամեն տարի Երևան ջուրը վերանայվում է ջրի սակագինը: սպառողների աջակցման կենտրոն հ/կ նախագահ Աշոտ Միրզոյանը հետաքրքրվեց թե ինչու Երևան ջուրը հետամուտ չէ մասնավորապես ավտոլվացման կետերում ապօրինաբար օգտագործվող ջրի սպառման դեպքերը բացահայտելու հարցում: Նա կորկրետ օրինակներով ներկայարեց, որ մայրաքաղաքի հարավ-արևմտյան թաղամասում ապօրինի ջրօգտագործման դեպքերը բազմաթիվ են:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հանձնարարեց, որպեսզի քաղաքապետարանի, հանձնաժողովի և Երևան ջուր ընկերության ներկայացուցիչները գնան Հարավ-արևմտյան թաղամաս ու բացահայտեն ապօրինի ջրօգտագործման դեպքը: Սպառողների աջակցման կենտրոն հ/կ նախագահ Աշոտ Միրզոյանն էլ օգնության կարգով նշեց կոկրետ շենքի հասցեն Անդրանիկի 114 շենք:

Ցուցադրել ավելի
Back to top button