Միջազգային

Գերմանիան թուրք դեսպանին բողոք է հայտնել

Գերմանիայի իշխանությունները հրավիրել են Թուրքիայի դեսպանին եւ իրենց բողոքը հայտնել նախարար Բաղշի՝ կանցլեր Անգելա Սերկելի հասցեին արված հայտարարության համար, հաղորդում է Բի Բի Սի- ն։

Մասնավորապես՝ ԵՄ հետ կապերի նախարար Էգեմեն Բաղիշը հայտարարել էր, որ Մերկելը փորձում է իր քաղաքական հեղինակությունը բարձրացնել Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի հաշվին։

Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը բացատրել է, որ Բեռնինի որոշումը՝ առկախելու Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հետ բանակցությունները, տեխնիկական պատճառներ ունեն եւ որեւէ կապ չունեն հակակառավարական հուզումների հետ։

Ավելի վաղ՝ թուրք նախարարը մեղադրել էր կանցլեր Մերկելին, երբ վերջինս քննադատել էր թուրքական կառավարության գործողությունները ցուցարարների դեմ՝ հայտարարելով, թե այդպիսով Մերկելը փորձում է բարձրացնել իր վարկը սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։

Ցուցադրել ավելի
Back to top button