ԿարևորՀասարակություն

Այսօր լրանում է Լեոնիդ Ազգալդյանի մահվան 21-րդ տարելիցը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

«Սա Հայաստանն է և վերջ», ահա այսքան կտրուկ, այսքան վճռական էր նրա խոսքն ու կեցվածքը, որը և նվիրյալ գործ դարձրեց։ Անթերի ղեկավարելով հաղթանակով ավարտված 27 ռազմական գործողություն՝ Լեոնիդ Ազգալդյանը օտարի տիրապետությունից ազատագրեց հայկական հողերը։ Նա արժանապատվորեն իրագործեց նախասահմանված իր բաժին գործն ու կնքեց իր մահականացուն, երբ 50 տարեկան էր։ Դա 1991 թվականի հունիսի 21-ն էր։ Այսօր կնշվի Լեոնիդ Ազգալդյանի մահվան 21-րդ տարելիցը։

Բարձրակարգ գիտնականն ու հայրենանվեր մտավորականն արցախյան շարժման տարիներին ազատատենչության բնատուր մղումով դարձել էր նաև ինքնուս ռազմական գործիչ։ Հայոց ոգին էր, որ խտացավ և անպարտելի ուժ դարձավ իր իսկ ստեղծած «Անկախության բանակ» և «Ազատագրական բանակ» ռազմական զույգ կառույցներում։ Լեոնիդ Ազգալդյանը արժանապատվորեն իրագործեց նախասահմանված իր բաժին գործն ու կնքեց իր մահականացուն, երբ 50 տարեկան էր։ Դա 1991 թվականի հունիսի 21-ն էր։ Անթերի ղեկավարելով հաղթանակով ավարտված 27 ռազմական գործողություն՝ նա օտարի տիրապետությունից ազատագրեց հայկական հողերը։

«Խստապահանջ, կարգապահ, ամենօրյա չափազանց դժվար զորավարժությունների շնորհիվ մարտական լուրջ պատրաստվածություն ձեռք բերող նրա մարտիկները առաջինն էին դադարել ֆիդայի լինելուց ու դարձել իսկական զինվոր»,- հիշում է Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկերը՝ «Ազատագրական բանակ» ջոկատի թիկունքի պատասխանատու Նորիկ Գալստյանը։ Լեոնիդ Ազգալդյանը մեր պատերազմի ամենամեծ գաղափարախոսն էր, Գարեգին Նժդեհի իրական հոգեզավակը։ Նժդեհն ասում էր. «Հայ զինվորը սովոր չէ, որ հրամանատարը ղեկավարի իրեն խրամատից, հրամաանտարը պիտի զինորի առջևից քայլի»։ Լեոնիդ Ազգալդյանին հենց այդպիսին էլ հիշում է «Ազատագարական բանակ» ջոկատի ազտամարտիկ, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը։

«Նրա ստեղծած բանակն ու զինվորը կատարյալ էին։ Ազգալդյանի ջոկատում դաստիարակվել են ավելի շատ սպաներ, քան կարող էր դաստիարակել մի ողջ ռազմական ինստիտուտ։ Գինոսյանն այսօր հիշեց մի դեպք, երբ արտասահմանցի լագրողներից մեկը հարցազրույցի ընթացքում Լեոնիդին հարցրել է ՝ «Ի՞նչ գույն ունեք» (ասել է թե՝ որ կուսակցությանն եք պատկանում), հրամանատարը ծնկի է եկել, մի բուռ հող վերցրել ու ասել.«Ահա իմ գույնը»։

Լեոնիդ Ազգալդյանը համոզված էր, որ զինվորականը չպետք է կուսակցական լինի։ Ուներ նաև համոզմունքներ, որոնք ինչ- որ առումով մարգարեական էին։ «Եթե ուզում ենք, որ Արցախը վերամիավորվի Հայաստանին, պիտի ազատագրենք Քելբաջարը»։ Լեոնիդ Ազգալդյան մարդու, տաղանդավոր գիտնականի, հանճարեղ ռազմական գործչի ու մտավորականի մասին նրան ճանաչողներն ու զինակից ընկերները կարող են պատմել ժամեր շարունակ։ Պատմել ու ամբողջացնել այն կերպարը, որը բնորոշ է միայն ու միայն հերոսին։ Հերոս էր ոչ միայն Լեոնիդ Ազգալդյանը, այլև նրա բանակի յուրաքանչյուր զինվորը։

Ցուցադրել ավելի
Back to top button