1/3-ով կրճատել միջուկային զինանոցը. Անգելա Մերկելի առաջարկը Ռուստաստանին


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցելուց հետո նախօրիեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբման Բեռլինում Բրանդենբուրգյան դարպասների մոտ ելույթ է ունեցել, որում դիմելով Ռուսաստանին առաջարկել է մեկ երրորդով կրճատել միջուկային զինանոցը, այդպիսով վերջ դնելով սառը պատերազմի ժամանակաշրջանին` տեղեկացնում է Ռոյթերսը:
Ըստ Ռիա -Նովոստիի Վլադիմիր Պուտինը նույն օրը Սանկտ Պետեբուգում հրավիրված խորհրդակցությունում հայտարարել է. «Մենք չենք կարող թույլ տալ, որ խախտվի ռազմավարական զսպման համակարգի հավասարակշռությունը և նվազի մեր միջուկային ուժերի արդյունավետությունը»: «Ռազամական-տիեզերական պաշտպանության ստեղծումը առաջիկայում նույնպես կլինի մեր ռազմակամ շինարարության առանցքային ուղղությանը», -նշել է Ռուսաստանի նախագահը, հավելելով, որ ոչ միայն ԱՄՆ-ն, այլ նաև մյուս պետություններն ակտիվորեն կատարելագործում են իրենց հարձակողական զինատեսակները, այդ թվում նաև միջին հեռահարության հրթիռները:
«Գրեթե մեր բոլոր հարևանները զարգացնում են այդ համակարգերը», — Միջազգային իրադրությունը նկարագրելիս շեշտել է Պուտինը: