ԿարևորՏնտեսական

«Տոնուսից» տուժվածները կրկին հավաքվել էին կառավարության շենքի մոտ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարության շենքի առջև այսօր կրկին հավաքվել էին Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասում «Տոնուս» շինարարական ընկերության կողմից կառուցվող 44/4 բազմաբնակարան բնակելի շենքի բնակիչները: Նրանց նաև միացել էին Նար-Դոս և Փափազյան փողոցների բնակիչները` կրկին նույն խնդրով:

Հիշեցնենք, որ 2006 թվականից քաղաքացիները «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ–ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ` բնակարան ձեռք բերելու նպատակով: Սակայն վերջերս բնակիչներին հայտարարել են, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-ում։

Նշենք, որ շինարարության ավարտը նախատեսվում էր 2012թ. դեկտեմբերի 31-ին, սակայն մինչ օրս ոչ միայն չեն ստացել ո՛չ բնակարանը, ո՛չ էլ դրա սեփականության վկայականը: Որևէ պատասխանատու անձ բնակիչների հեռախոսազանգերին չի պատասխանում: Նրանք միաձայն հայտարարել են՝ հավատում են, որ կառավարությունն իրենց կօգնի. «Մենք հավատում ենք, որ մեր կառավարությունը տեղյակ չի եղել, հիմա գիտի, սպասում ենք կառավարության պատասխանին: Մենք մեր արարքների համար պատասխանատու չենք, ամենավերջին քայլն անելու ենք: Տղամարդկանց չենք թողնելու, խառնվել, մենակ մենք ենք անելու»:

Ցուցադրել ավելի
Back to top button