Քաղաքական

Մեկ քաղաքական ուժը չի կարող եւ վերահսկել, եւ պատժել, ասում է ընդդիմադիր գործիչը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանում պետական միջոցների արդյունավետ օգտագործման առումով միշտ էլ եղել է խոցելիություն: Այն առավել ցցուն է դարձել այն պահից, երբ ստեղծվել է Վերահսկիչ պալատը։

ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Վարդան Բոստանջյանը կարծում է, որ այսուհետ գործադիր իշխանությունը կտրուկ քայլեր կձեռնարկի` պետական միջոցների փոշիացման դեմն առնելու համար, թեպետ նա այս պահին դատական իշխանությունների կողմից մեծ ակտիվություն չի տեսնում:
Բոստանջյանը նկատեց, որ նախկինում նույնպես նման երեւույթներ եղել են, սակայն, բացահայտման առումով այսքան ցցուն չեն դրսեւորվել.

Նախկին պատգամավորի գնահատմամբ` նաեւ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների օգնությամբ է խնդիրն առավել սուր բարձրաձայնվում: Սա առավել հրատապություն է հաղորդում հարցին լուծման առումով,  ձեւակերպեց նա:
Միաժամանակ` բանախոսն անընդունելի համարեց դատական ատյանների պասիվությունը: Նա նկատեց նաեւ, որ դատական ատյանների հետ կապված երկրում կա վստահության շատ մեծ դեֆիցիտ, ինչի պարագայում ցանկացած խնդրի լուծման առումով գոյություն ունի խոցելիություն, ուստի` այս ոլորտը պետք է էականորեն բարեփոխվի:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին անդամ 
Լարիսա Ալավերդյանը, սակայն, կարծում է, որ գործ ունենք համակարգային խնդրի հետ: Ըստ նրա` ճանապարհը մեկն է` վերահսկող մարմինների ղեկն ընդդիմությանը տալը, ինչը անում են շատ երկրներում:
Վարդան Բոստանջյանը նկատեց, որ այդ մեխանիզմների կատարելագործումը մի գործընթաց է, որը ժամանակ է պահանջում: Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ, սակայն, իշխող քաղաքական ուժն ունակ չէ վերջ տալ նման երեւույթներին: Նրա ձեւակերպմամբ` քաղաքական կամքի խնդիր է, իսկ մեկ քաղաքական ուժը չի կարող եւ վերահսկել եւ պատժել:
Ինչ վերաբերում է չարաշահումներ թույլ տվածներին պատժելու մասին հայտարարություններին, Լարիսա Ալավերդյանի ձեւակերպմամբ, այդ ամենն արվում է գլուխ գովալու համար, թե` տեսեք, մենք խոսում ենք մեր թերությունների մասին: Ընդդիմադիր գործիչն ասաց, թե այդ ամենին չի հավատում, քանի դեռ չի տեսել արդյունքը: 

Ցուցադրել ավելի
Back to top button