Հասարակություն

«Հայ արիներ» հայկազունների ազգային սկաուտական-կադետական-սեպուհական միավորուման ղեկավարը հափշտակել է պետգույքը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ ՀՀ Կառավարության 1997թ. օգոստոսի 19-ի թիվ 348 որոշմամբ «Հայ արիներ» հայկազունների ազգային սկաուտական-կադետական-սեպուհական միավորում» հասարակական կազմակերպությանը` սկաուտական-կադետական ճեմարանական համալիրի կառուցման և բնասերների կենտրոնի ստեղծման նպատակով Նաիրիի անտառտնտեսության հաշվեկշռում գտնվող` Կոտայքի մարզի Զովունի և Քանաքեռավան համայնքների վարչական տարածքներից անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է պետական սեփականություն հանդիսացող 45 հեկտար հողամաս:

Հիշյալ հասարակական կազմակերպության ատենապետ Լևոն Մխիթարյանը, իրեն վստահված պետական սեփականություն հանդիսացող գույքը հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով մի խումբ պաշտոնատար անձանց հետ, 2003-2007թթ. ընթացքում հատկացված հողամասից 6,621 հեկտար հողամասը սեփականության, ինչպես նաև 99 տարի ժամկետով կառուցապատման իրավունքներով գրանցել են իրենց հարազատների, փաստացի իրենց պատկանող բաժնետոմսերով գործող ընկերությունների անվամբ` յուրացման եղանակով հափշտակելով 37.220.400 ՀՀ դրամ արժողության պետական սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերի գույքը, հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։

Նախապատրաստված նյութերով ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, կատարվում է նախաքննություն:

Ցուցադրել ավելի
Back to top button