Քաղաքական

ԼՂՀ հարավային թեւը կդառնա Հայաստանի պարենային շտեմարանը

Լուսինե Ավանեսյան

«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Արցախի հարավային թև ասվածը մի տարածք է, որն ընդգրկում է Հադրութի և Քաշաթաղի  շրջանների հարավային մասը: Այս տարածքի մասին Արցախում վերջին տարիներին խոսում են որպես ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այլև ողջ Հայաստանի  պարենային շտեմարանի մասին:
Տարածքը շենացնելու քայլեր էլ են կատարվում, սակայն բնակչության խտության առումով այն դեռևս հետնամասում  է:

Երեկ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այստեղ անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն` ԱԺ ու կառավարության ներկայացուցիչների, մի շարք ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ:

Նախագահ Սահակյանն ընդգծել է հարավ-արեւելյան թեւի զարգացման կարեւորությունը` նշելով, որ այն ունի բոլոր նախադրյալներն ամբողջ հանրապետության տնտեսության առաջընթացի շարժիչը դառնալու համար:

ՀԱՂ.-  Արցախի հարավային թև ասվածը մի տարածք է, որն ընդգրկում է Հադրութի և Քաշաթաղի  շրջանների հարավային մասը: Այս տարածքի մասին Արցախում վերջին տարիներին խոսում են որպես ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հանարպետության այլև ողջ Հայաստանի  պարենային շտեմարանի մասին: Տարածքը շենացնելու քայլեր էլ են կատարվում`սակայն բնակչության խտության առումով այն դեռևս հետնամասում  է:
Արցախի հանրային հեռուսատեսությունն էլ հաղորդել է, որ Հարվայիին թևում Արցախի իշխանություները հայտարարել են նոր քաղաքատիպ բնակավայր հիմնադրելու գաղափարի մասին:

Ցուցադրել ավելի
Back to top button