ԿարևորՔաղաքական

ԼՂՀ ԱԳ նախարարի հայտարարությունը թյուրիմացության արդյունք է, ասում է նախագահի մամուլի քարտուղարը

ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզայանի՝ France 24 հեռուստակայանին տված հարցազրույցը, որտեղ լրագրողի հարցին, թե արդյո՞ք Արցախը կրկին կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում, կա՞ նման հեռանկար, պատասխանել էր՝ «Այո, կա հեռանկար, կա՛ հույս»:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը սա համարում է թյուրիմացության արդյունք, հաղորդում է pgnorama.am- ը։

«Այս հարցազրույցում մեծ թյուրիմացություն կա, հարցազրույց վարողն ու ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, կարծես թե, միմյանց չեն հասկացել: Մինչ այդ հարցը տալը, Կարեն Միրզոյանն անդրադարձել էր նախորդ հարցին և այնպես ստացվեց, որ լրագրողի հերթական հարցի ընթացքում նա շարունակում էր պատասխանել նախորդ հարցադրմանը,- ասել է Դավիթ Բաբայանը՝ հավելելով,- մեծ առումով, նա և՛ որպես քաղաքացի, և՛ պաշտոնյան, էլ չեմ ասում որպես Արցախի ԱԳ նախարար չէր կարող նման դիրքորոշում արտահայտել: Եվս մեկ անգամ ցանկանում եմ շեշտել, որ տեղի է ունեցել թյուրիմացություն»։

Back to top button