ԿարևորՀասարակություն

Գրիգորի Այվազյան.Հայ փախստականների հարցը չի լուծվի, քանի դեռ լուծված չէ հայ-ադրբեջանական հակամարտությունը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Քանի դեռ լուծված չէ ղարաբաղյան  հակամարտությունը, հնարավոր չէ վերջնականապես լուծել հայ փախստականների հարցը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:
Փախստականների թիվը ՀՀ- ում կազմում է ընդհանուր բնակչության 10-ը % և այս ցուցանիշով Հայաստանն ամբողջ աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում:
Ադրբեջանահայ փախստականների բոլոր տառապանքների համար պատասխանատու է միայն պաշտոնական Բաքուն, հայտարարել է նա և ավելացրել, որ Ադրբեջանը 88- 92 թվականներին իսկական ցեղասպանություն է իրականացրել ադրբեջանահայերի նկատմամբ: Իսկ այժմ, նրա ձևակերպմամբ, եկել է հատուցման ժամանակը:

Back to top button