ԿարևորՄշակույթ

Այսօր աշխարհահռչակ մանրաքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանը կդառնար 90 տարեկան

Հունիսի 20-ը արվեստի վաստակավոր գործիչ, միկրոքանդակագործ, ջութակահար, երաժշտական գործիքների վարպետ, ծաղրանկարիչ, գիտնական-գյուտարար Էդուարդ Տեր-Ղազարյանի ծննդյան օրն է: Վերականգնելով արվեստի բարդ տեսակներից մեկը` մանրաքանդակագործությունը, այս բացառիկ տաղանդավոր հայը ստեղծեց մի նոր ուղղություն` շարժական միկրոքանդակագործությունը:

Էդուարդ Տեր-Ղազարյանն իր ստեղծագործական կյանքի արդյունքում թողել է հսկայական ժառանգություն՝ շուրջ 1000 յուրօրինակ միկրոքանդակ, 600 ջութակ, ալտ, թավջութակ, 1.500.000 ծաղրանկար և ունեցել է 30.000-ից ավելի համերգներ: Հիշեցնենք, որ վարպետը կյանքից հեռացավ 2012 թ-ին` 89 տարեկան հասակում:

Ցուցադրել ավելի
Back to top button