ԿարևորՔաղաքական

Freedom House. Հայաստանը ժողովրդավարական առաջընթաց է արձանագրել

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր «Անցումային շրջանի երկրները» տարեկան զեկույցում արձանագրել է, որ Հայաստանն այն վեց երկրներից է, որտեղ ժողովրդավարության առաջընթաց է գրանցվել։

Զեկույցում առաջընթաց է արձանագրվել նախընտրական շրջանում տեղեկատվական դաշտում։ Հայաստանը նաեւ միակ երկիրն է, որտեղ արձանագրվել է առաջընթաց ԶԼՄ- ների ազատության հարցում։ Առաջընթացը պայմանավորված է նաեւ 2012- ի խորհրդարանական ընտրություններով։

Freedom House- ն արձանագրում է, որ մինչ «Ադրբեջանում ագրեսիվորեն ճնշվում էր քաղաքական ընդդիմությունը, Հայաստանում եւ Վրաստանում անցկացվում էին նոր ընտրական օրենսդրությանը համապատասխան ընտրություններ, որտեղ հավաբար հնարավորություններ էին տրված թեկնածուներին նախընտրական ռեսուսրներից եւ ԶԼՄ- ներից օգտվելու հարցում»։

Զեկույցում արձանագրվում է, որ առաջին անգամ Հայաստանում խորհրդարանում տեղ ստացավ Հայ ազգային կոնգրեսը։

Ցուցադրել ավելի
Back to top button