ԿարևորՏնտեսական

Վերջին 6 տարում Իրանը Հայաստան է արտահանել ավելի քան 1.5 մլրդ խորանարդ մետր գազ

2007-2012 թվականների ընթացքում իրանական գազի արտահանումը Հայաստան գերազանցել է 1.5 մլրդ խորանարդ մետրը: Այս մասին ասվում է Իրանի Ազգային գազի ընկերության զեկույցում: Զեկույցի համաձայն` Իրանը 1 միլիարդ 558 միլիոն խորանարդ մետր գազ է արտահանել՝ հայկական էլեկտրաէներգիայի դիմաց: Միայն 2012-ին իրանական գազի արտահանման ծավալը կազմել է 481 մլն խորանարդ մետր,-հաղորդում է իրանական FARS գործակալությունը:

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսին հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է իր հնարավորության շրջանակներում աջակցել Հայաստանին` գազի մատկարարման հարցում: Ինչպես դեսպանն էր ընդգծել, հայկական կողմն ինքը պետք է որոշի՝ իրանական գազը կիրառել որպես այլընտրանք ռուսականին, թե` ոչ:

Ցուցադրել ավելի
Back to top button