Սպորտ
«Շախտյորի» տնօրեն. «Լիվերպուլը» Մխիթարյանի մասով առաջարկություն չի արել


Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը շարունակում է հերքել, թե անգլիական «Լիվերպուլն» իր ակումբին առաջարկել է «գնել» Հենրիխ Մխիթարյանին։
«Լիվերպուլը երբեք չի արել Մխիթարյանի մասով առաջարկություն»,- Facebook- ի իր էջում գրել է Պալկինը։
Ավելի վաղ ԶԼՄ- ները, այդ թվում նաեւ անգլիական, հայտնել էին, որ «Լիվերպուլը» պատրաստ է Մխիթարյանի համար վճարել 30 մլն եվրո փոխհատուցում։