

Միջազգային մի շարք լրատվամիջոցներ այս օրերին պարբերար գրում են, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այս շաբաթ պետք է պայմանագիր կնքի անգլիական «Լիվերպուլի» հետ:
Պաշտոնապես լուրը դեռևս չի մեկնաբանվում, սակայն pamarmenian.net կայքին «Զվարթնոց» օդանավակայանից հայտնել են, որ հունիսի 20-ի առավոտյան 8:10-ին հայ ֆուտբոլիստը Երևան-Մոսկվա-Լոնդոն չվերով կմեկնի Մեծ Բրիտանիա: