ԿարևորՀասարակություն

Հանրապետության հրապարակի վերակառուցման մրցույթին արդեն շուրջ 10 հայտ է ներկայացվել

«Հանրապետության հրապարակի վերակառուցման համար քաղաքապետարանի հայտարարած մրցույթի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է»,-Panorama.am-ի հետ զրույցում հավաստիացրել է Երևանի գլխավոր ճարտարապետի հանրային կապերի գծով օգնական Անահիտ Եսայանը: Ըստ նրա, այդ է վկայում փաստը, որ արդեն մեկ տասնյակ հայտեր են ներկայացվել. «Այսինքն դիմել են մրցույթի համար անհրաժեշտ ելակետային փաստաթղթեր ստանալու համար, ինչը նշանակում է, որ մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացնում»,-նշել է Անահիտ Եսայանը: Նրա խոսքով, մրցույթին պատրաստվելը բավականին երկար աշխատանք է պահանջում, այսինքն, առաջիկա երկու ամիսների ընթացքում դեռ շատ հայտեր կստանան:

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ: Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 29-ը: Անահիտ Եսայանն ասել է, որ մինչև սեպտեմբերի 20-ը ժյուրին կամփոփի մրցույթի արդյունքները:

Back to top button